ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ավիաբազա, համոզվել, որ 4 Սու-30-ները տեղում են

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ավիաբազա, համոզվել, որ 4 Սու-30-ները տեղում են

Հայաստանում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդները մարտի 31-ին այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա, շրջայց կատարել զորամասի տարածքում, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ըստ աղորդագրության, նրանց համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները: Ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30 ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը: