Ես եմ տվել Սյունիքում զորքը հետ քաշելու հրամանը, համոզմունք ունեի. Նիկոլ Փաշինյան

Ես եմ տվել Սյունիքում զորքը հետ քաշելու հրամանը, համոզմունք ունեի. Նիկոլ Փաշինյան

Այսօր, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ընդունել է պարտվողական քաղաքականություն վարելու՝ ընդդիմության մեղադրանքը: Նա հայտարարել է, որ անձամբ է տվել զորքը հետ քաշելու հրամանը, թեև 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ այդպիսի բան նախատեսված չէր: ,,Համոզմունք ունեի, որ եթե մեր զորքերը հետ չքաշենք, Սյունիքում ռազմական գործողություններ էին ծավալվելու,,-ասել է նա:
Ընդ որում, Փաշինյանը չի հստակեցրել՝ ինչի վրա է հիմնված եղել իր այդ համոզմունքը, արդյոք օբյեկտիվ գործոնների՞, թե՞ ներքին մտավախության: Սա կարևոր էր՝ հասկանալու համար՝ հնարավո՞ր է որ օրերից մի օր էլ այդպիսի մի համոզմունք լինի, օրինակ, Երևանի կամ ողջ Հայաստանի առումով կամ ինչ կլինի այդ դեպքում: