Զոհված զինծառայողների մայրերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Զոհված զինծառայողների մայրերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը

«Պահանջում ենք ՀՀ իշխանության աթոռը զավթած, ստահակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- այս մասին ֆեյսբուքյան իրենց էջերում գրել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներ Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, Աբգար Նազարյանի մայր Նաիրա Նազարյանը, Ազիզ Աղաջանյանի մայրը՝ Մելանյան Արոյանը, Արման Օհանջանյանի մայր Ելիզավետա Բուդաղյանը և այլոք։

«Միացե՛ք, մի՛ լռեք, մենք մեղավոր ենք մեր հարմարվելով ու անտարբերությամբ:
Նրա/Ն.Փաշինյանի. խմբ./ կառավարման տարիներին Հայաստանը միայն պարտվել է, նվաստացվել է և զոհել է իր երիտասարդ սերնդին: Նա ասում է, որ եթե ժողովուրդը որոշի ինձ գնդակահարել, ես պատրաստ եմ։

Եկեք «գնդակահարե՛նք» ներսի տականքին, որպեսզի վաղը Եռաբլուրը և Հայաստանի պանթեոնները չհանձնի թուրքին»,- գրել են հերոսների մայրերը: