Այսպիսի խոստովանություն է արել Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իրեն ուղղված հարցի շրջանակում: Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը այսօր կառավարությանը խնդրեց համապատասխան պարզաբանում տալ, թե ինչ անցակետ է տեղադրել Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին և մաքսատուրք գանձում իրանական բեռնատարներից: Հիշեցնենք՝ հայկական տարածքներն ադրբեջանական անվանումներով հատկապես սիրում է նշել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. նա անգամ Երևանն է Էրիվան ասում և համարում ադրբեջանական տարածք:
