Էրդողանը հայտարարել է «ադրբեջանական հողերի ազատագրման» գործում Թուրքիայի ներդրման մասին

Թուրքիան իր ներդրումն է ունեցել «ադրբեջանական հողերի ազատագրման գործում», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է РИА Новости-ն:«Այսօր Ղարաբաղի երկնքում ծածանվում է Ադրբեջանի դրոշը: Մենք առաջին օրվանից աջակցել ենք Ադրբեջանին: Թուրքիան կաջակցի Ադրբեջանին՝ Ղարաբաղը վերականգնելու գործում», — հայտարարել է Թուրքիայի նախագահը: Նա նշել է, որ Թուրքիան, ինչպես նախկինում, կշարունակի աջակցել Ադրբեջանին: