Թալինն անցավ ընդդիմադիրներին

Թալինն անցավ ընդդիմադիրներին

ԹԱԼԻՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԵՆ ԶԱՐԹՈՆՔԸ, ՀԱՅՔԸ ԵՎ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԸ

Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել են 4 կուսակցություն (դաշինք)՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունը,  «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը: 

Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով ընդհանուր 21 մանդատից՝ Զարթոնքը ստանալու է 6 մանդատ, Հայքը՝ 3 մանդատ, Մեր համայնքը՝ 2 մանդատ՝ ընդհանուր 11 մանդատ:

Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը որոշել են համատեղ ստանձնել Թալին համայնքի կառավարման պատասխանատվությունը ղեկավարվելով՝ Կոռուպցիայի վերացման և բացառման, համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման և փոխադարձ հարգանքի և փոխօգնության սկզբունքներով:
Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը, որպես  Թալին համայնքի ղեկավարի թեկնածուի, առաջադրելու և պաշտպանելու են Հայքի ներկայացուցչին:

Թալին համայնքի կառավարման, համայնքի ղեկավարի փոխարինման և այլ հարցերը կողմերը սահմանել են (սահմանելու են) փոխադարձ համաձայնությամբ:

Արա Զոհրաբյան

Հիշեցնենք, որ Թալինում ստացած քվեներով առաջատարն էր իշխանական Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը, սակայն բավարար չափով՝ 50+1 ձայներ չէր հավաքել՝ միանձնյա ձևավորելու համայնքի ղեկավարությունը, արդյունքում՝ ընդդիմադիր ուժերը միավորվեցին և այսպես ասած՝ վերցրին Թալինը: