Թարս հայացքը՝ ծեծի առիթ. ի՞նչ է կատարվել այսօր ԱԺ-ում

Թարս հայացքը՝ ծեծի առիթ. ի՞նչ է կատարվել այսօր ԱԺ-ում

«Շակալի նման դրսում դարանակալել էին, որ ես սենյակից դուրս գամ, հարձակվեն»,- սրանք ԱԺ ՀՅԴ ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի խոսքերն են, ում, ըստ ականատեսների և տուժողների, ծեծկռտուքի մեջ են ներքաշել իշխանական պատգամավորների օգնականները:

Անդրադառնալով կեսօրին տեղի ունեցած միջադեպին՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանն ասել է, թե ծեծկռուքի շարժառիթը եղել է խորհրդարանի միջացքում իշխող ուժի պատգամավորների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների՝ իրար չհասկանալը: «Իմ տեղեկությունը հետևյալն է, որ իրականում ռեպլիկը կատարվել է պատգամավորների կողմից, որին ի պատասխան հարցադրում է հնչել, և էդ հարցը սպառվել է»։

Հետո արդեն, ըստ Վարդևանյանի, ընդդիմադիրների /շրջանառվում են իշխող ՔՊ-ից Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Վահագն Ալեքսանյանի անունները/ օգնականներն իշխանական խբակցության օգնակաների կողմից հրավիրվել են խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որտեղ էլ ծեծկռտուք է սկսվել. «Հրավիրում են սուրճ խմելու, այնտեղ լինում է նաև տղաներից Տարոնը։ Եվ պատկերացրեք, երեքով նստած, սուրճը չի լինում բնականաբար, որովհետև խոսքը գնում է նախապես պլանավորած գործողության մասին: Այդ երեքին հրավիրելուց հետո մեկ էլ ներխուժում են մոտ քսան հոգի, նրանց մեջ մի շարք պատգամավորներ, և սկսում են հարվածել տղաներին»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իշխանականները նախօրոք ծրագրել են ծեծկռտուքը, և իրենց թիմակիցները դրա հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել։

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռուքի տեսանյութերը ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։ Դատախազությունից «Ազատությանը» տեղեկացրել են, որ քննությամբ կորոշվի՝ քրեական գործ հարուցելու հիքմեր կա՞ն թե ոչ։