Թուրքեր են բերման ենթարկվել Երևանում

Թուրքեր են բերման ենթարկվել Երևանում

«Հրապարակ»-ը, հղում անելով ,,Երկիր,,-ին, գրում է.
Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ ոսկու աշխարհի դիմացից ազգությամբ թուրք երկու քաղաքացի են բերման ենթարկվել, մասնավորապես «Երկիր»-ը գրում է.

««Սեպտեմբերի 19֊ին, ժամը 18։00֊ի սահմաններում «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր կամ ադրբեջանցիներ։

Նրանց հետ եղած երրորդը, ով թափահարել է ադրբեջանի և թուրքիայի դրոշները, դիմել է փախուստի:

Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածներին տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Մի շարք քաղաքացիներ այս պահին ներկայանում են նշված բաժին՝ ցուցմունքներ և վկայություններ տալու համար»։

Մենք փորձեցինք ոստիկանության լրատվականից ճշտել, թե ինչ է կատարվում, բայց հեռախոսազանգերն անպատասխան մնացին»: