Լրտեսական սկանդալ Հայաստանում

Լրտեսական սկանդալ Հայաստանում

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնվել է գաղտնալսման ցանցի թիրախում: Դա իսրայելական Pegasus լրտեսական ծրագիրն է, որի ձեռքբերումն արժե միլիոնավոր դոլարներ: Սրանով է նաև պայմանավորված այն պնդումը, թե ծրագիրը ձեռք է բերվել ՀՀ իշխանությունների կողմից, իսկ ըստ մամուլի՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի պահանջով և նպատակ է ունեցել գաղտնալսել քաղաքական հակառակորդներին:
Այսօր լրագրողմների հետ հանդիպմանն Արթուր Վանեցյանն ապացույցներ ներկայացրեց, որ իրեն լրտեսում են: Մասնավորապես, երեկ նա Aplle ընկերությունից գրավոր զգուշացում է ստացել այն մասին, որ իր հեռախոսը գաղտնալսվում է հատուկ ծրագրով, որն ունենում են պետություններն ու պետական կառույցները: ,,Իսկ հնարավոր է, որ դա լինի ոչ թե կամ ոչ միայն ՀՀ կառավարությունը, այլև՝ ադրբեջանական,, Վանեցյանը չբացառեց, թեև ասաց, որ հաշվի առնելով նաև հանգամանքը, որ իր տան դիմաց իշխանությունները դիտակետ են տեղադրել՝ հսկելով իր տան ելումուտը և հետապնդելով իր այցելուներին, առավել հավանական է, որ հենց մեր իշխանություններն են պատվիրել սույն ծրագրով գաղտնալսումները:
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Apple ընկերությունն արդեն դատի է տվել Pegasus-ին՝ իր ընկերության շահառուներին գաղտնալսելու համար: