Խնդրի լուծումը միայն Նիկոլ Փաշինյանի հեռանալն է. «Հայաստան» դաշինք

Խնդրի լուծումը միայն Նիկոլ Փաշինյանի հեռանալն է. «Հայաստան» դաշինք

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի հայտարարությունը.

Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանն անցել է լայնամասշտաբ հարձակման՝ խախտելով միջազգային նորմեր,  գործելով պատերազմական նոր հանցագործություններ: Ունենք մարդկային, տարածքային և ռազմական  կորուստներ։
Համազգային ուժերով և համախմբումով թշնամու առաջխաղացման կասեցումն ու նրան Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը  բերել և բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս:

Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է: Նիկոլ Փաշինյանի հրաժարականին պետք է հաջորդի բոլոր կարող ուժերի համախմբմամբ՝ նոր կառավարության ձևավորումը և արտաքին ու ներքին խնդիրների լուծման քաղաքականության ապահովումը: