Կարծում եմ՝ գործադուլն ուղղորդված է. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Կարծում եմ՝ գործադուլն ուղղորդված է. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

,,Կարծում եմ՝ մեկ օրում, զանգվածային այսպիսի ակցիան չի կարող ուղղորդված չլինել,,-ի պատասխան մեր հարցին՝ ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Հիշեցնենք, ավելի վաղ նա հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ավտոբուսի վարորդների՝ այսօրվա գործադուլն անվանել էր սաբոտաժ:
Մենք հարցրինք պարոն Կարապետյանին՝ արդյո՞ք կապ է տեսնում երեկ Հայկ Մարությանի մասին Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում հրապարակված հոդվածի և այսօր վաղ առավոտից մեկնարկած գործադուլի միջև, որին խոսնակը պատասխանեց, թե դեղին մամուլի ոճով գրվածքները չի մեկնաբանի: ,,Բայց որ սա չի կարող ինքնաբուխ ակցիա լինել, միանշանակ է,,-ասաց Կարապետյանը: Եվ իբրև փաստ բերեց հանգամանքը, որ այսօր վարորդների նշած բոյկոտի իբր պատճառները արդեն իսկ քննարկվում էին քաղաքապետարանի կողմից, ընթացքի մեջ էին, և այդ մասին նրանք գիտեին: