Կարտոֆիլի արտադրամասում Երկրորդ աշխարհամարտի տարիների նռնակ է հայտնաբերվել

Կարտոֆիլի արտադրամասում Երկրորդ աշխարհամարտի տարիների նռնակ է հայտնաբերվել

Նոր Զելանդիայում՝ Օքլենդում, կարտոֆիլի ֆրիի պատրաստման արտադրամասում հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած նռնակ: Այս մասին գրում է The Guardian-նն՝ իր՝ Պայթող սնունդ հոդվածում:

Աշխատակիցները կարտոֆիլի բեռնաթափման ժամանակ հայտնաբերել են տարօրինակ տեսքով չլվացված կարտոֆիլ, որը նման է եղել նաև քարի: Ցեխը հեռացնելուց հետո պարզվել է, որ այն նռնակ է:

Անմիջապես հրավիրվել են Նոր Զելանդիայի Պաշտպանության բանակի սակրավորները: Նրանք պարզել են, որ առարկան ձեռքի նռնակ է, որը տարածված է եղել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Նռնակը կիրառվել է ուսումնական նպատակներով և վտանգավոր չի եղել: