Հաագայի դատարանում ավարտվեցին Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու՝ Հայաստանի բողոքի լսումները

Հաագայի դատարանում ավարտվեցին Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու՝ Հայաստանի բողոքի լսումները

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկյացուցչի ֆեյսբուքյան էջը:

«Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները եւ պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:

Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:

Լուսանկարը՝ Արդարադատության միջազգային դատարանի կայքից»: