Հայաստանում հունվարի 1-ից նոր սահմանափակումներ կգործեն չպատվաստված քաղաքացիների համար

Հայաստանում հունվարի 1-ից նոր սահմանափակումներ կգործեն չպատվաստված քաղաքացիների համար

Հունվարի 1-ից սննդի վայրեր և մշակութային միջոցառումների մուտքը կլինի միայն պատվաստման կամ բացասական ՊՇՌ թեստի առկայությամբ: Մյուս քաղաքացիների համար դրանց մուտքն արգելված կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք հասկանում ենք, որ, այս սահմանափակումները գուցե որոշակի անհարմարություններ առաջացնեն, բայց նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցառումների ներդրումը: Այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող պատվաստվել, այդ վայրեր մուտք գործելու համար պետք է ներկայացնեն ՊՇՌ բացասական տեստ», — ասաց նախարարը: