Հայ և ադրբեջանցի հասարակական գործիչները գաղտնի հանդիպումնե՞ր են ունենում

Հայ և ադրբեջանցի հասարակական գործիչները գաղտնի հանդիպումնե՞ր են ունենում

Նախօրեին «Հրապարակ» օրաթերթը հանրայնացրեց մի տեղեկություն, ըստ որի՝ հայ և ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում միմյանց հետ, սակայն այդ մասին ոչ ոք չգիտի: Ասվում էր, որ այդպիսի հանդիպում հենց այս պահին ընթանում է Վրաստանի շրջաններից մեկում: Թերթն այդ մասին իմացել է ադրբեջանական մամուլում հրապարակված լուսանկարից, որտեղ ճանաչելի է եղել Գլոբալացման եւ տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Թղթակցի փորձը՝ կապ հաստատելու Ս. Գրիգորյանի հետ, ավարտվել է նրանով, որ զանգին պատասխանած կինը անջատել է հեռախոսը, հենց հարց է հնչել՝ կարո՞ղ է պարոն Գրիգորյանը Վրաստանում է: Այլ մանրամասներից թերթին հասանելի է եղել միայն այն, որ հանդիպումը նախաձեռնել է Եվրոպական Միությունը՝ ի դեմ LINKS Europe կազմակերպության, այլ տեղեկություն չի հաղորդվում: