Հանդիպումը կկայանա. ՌԴ ԱԳՆ ղեկավար

Հանդիպումը կկայանա. ՌԴ ԱԳՆ ղեկավար

Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում տեղի կունենա,- այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը։

«Հանդիպման համար պետք է կոնսենսուս, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնեն։ Վստահ եմ, որ նման հանդիպում կլինի», — ասել է նա։
Հիշեցնենք, որ նոր փաստաթղթի ստորագրման նպատակով հնարավոր հանդիպում ուրվագծվում էր նոյեմբերի առաջին տասնօրյակում, մինչդեռ, հավանաբար ներքին դիմադրության հետևանքով, Փաշինյանը չգնաց այդ քայլին:
Երեկ ՀՀ վարչապետը կառավարության նիստում հայտարարեց, թե ռուսական կողմը սահմանների զատման և գծանշման առաջարկ է արել, և որ այն ընդունելի է հայկական կողմի համար և հանձնարարեց ՊՆախարարին իր ռուս պաշտոնակցի հետ հստակեցնել քայլերը: