ՀԱՊԿ-ը խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ-ը խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան. Նիկոլ Փաշինյան

«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով», — Ֆեյսբուքում գրել է  ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Հայաստանի վարչապետը:

Գրառմանը նախորդել էր Ղազախստանի նախագահի հայտարարությունը, որով նա օգնություն էր խնդրում ՀԱՊԿ գործընկերներից՝ «ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու համար: Տոկաևն «արտաքին ագրեսիայի ակտ» է որակել երկրում կատարվողը:

Հունվարի 2-ին մեկնարկած բողոքի զանգվածային ակցիաներն այս երկրում վերաճել են բախումների, հաղորդվում է զոհերի և բազմաթիվ վիրավորների մասին, երկրով մեկ հայտարարվել է արտակարգ դրություն: