Ճանապարհները կվերահսկեն այն երկրները, որոնց տարածքով կանցնեն դրանք. ՌԴ փոխվարչապետ

Ճանապարհները կվերահսկեն այն երկրները, որոնց տարածքով կանցնեն դրանք. ՌԴ փոխվարչապետ

Նախօրեին այս մասին հայտարարել է Երևանում գտնվող ՌԴ փոխվաչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա նաև ասել է, թե արդեն ունեն շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը: «Հենվելով այդ տվյալների վրա՝ հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների»,-հավելել է ՌԴ փոխվարչապետը:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատել է, որ Ադրբեջանը փորձում է պարտադրել միջանցքների ստեղծման իր պատկերացումները, ինչն անընդունելի է Հայաստանի համար և չի նպաստում բանակցությունների արդյունավետությանը:
«Մենք պատրաստ ենք գնալ կոնկրետ լուծումների, ըստ այդմ՝ Հայաստանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիներ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը պետք է ստանա երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ուղիներ Հայաստանի տարածքով, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող»,- ասել է Վարչապետը՝ հավելելով, որ 2020թ.-ի նոյեմբերի 9-ի և 2021թ.-ի հունվարի 11-ի համաձայնագրերում միջանցնքների մասին հիշատակում չկա::