Մահացել է երգիչ, երգահան Հայկոն

Մահացել է երգիչ, երգահան Հայկոն

Այսօր Երևանում, Միքայելյանի անվան համալսարանական կլինիկայում իր մահկանացուն է կնքել սիրված, տաղանդաշատ երգահան և երգիչ Հայկոն: Նա ՀՀ վաստակավոր արտիստ էր: Այս առիթով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ կովիդի դեմ, սակայն նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․․
Ցավակցում եմ հարազատներին և մեզ՝ տաղանդավոր արտիստ կորցրեցինք․․․»