Նոյեմբերի 7-ին, 92 տարեկանում Ստեփանակերտում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։
Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից:
banber.am-ի խմբագրակազմը ցավակցում է նախագահ Սերժ Սարգսյանին և նրա ընտանիքի անդամներին…
