Մեզ կարող են դոնորներ պետք լինել, բայց  պատվաստված անձը չի կարող դոնոր լինել

Մեզ կարող են դոնորներ պետք լինել, բայց պատվաստված անձը չի կարող դոնոր լինել

Քովիդի դեմ պատվաստումների թեման համացանցում, մասնագետների, հանրության տարբեր խավերի շրջանում առ այսօր շարունակում է իրարամերժ, հակասական կարծիքների բախում առաջացնել: Ոմանք անցած ամիսների ընթացքում նույնիսկ այնքան հեռու գնացին իրենց գնահատականների եւ կանխատեսումների հարցում, որ առաջ քաշեցին տարբեր դավադրապաշտական թեզեր՝ այդպես էլ չհիմնավորելով, թե ինչու պետք է լինի այդ դավադրությունը հենց հայ ժողովրդի դեմ: Մասնագիտական կարծիքների շրջանցումը, դրանց փոխարինումը սիրողական- դավադրապաշտական «տեսություններով » իրականում ստվերեցին շատ ավելի էական հարցեր, որոնք այսօր առաջ են քաշում բժիշկներն առանց դրանցում դավադրություն փնտրելու:
Չնայած պատվաստման դեմ բարձրացված աղմուկին ՝ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութով պատվաստված անձինք, երկրորդ անգամ այցելելով բուժհաստատություն, ականատես եղան, որ առաջին անգամ պատվաստվողների համար այդ պատվաստանյութը չկա:
Իր անունը հրապարակել չցանկացող մի բժիշկ, որը վերջին մեկուկես տարվա ընթացքում պարբերաբար, ամենօրյա ռեժիմով շփվում եւ աշխատում է քովիդով հիվանդների հետ, մեզ հետ զրույցում ներկայացրեց իր հետեւյալ դիտարկումները:
«Մեր երկիրը գտնվում է պատերազմական վիճակում: Յուրաքանչյուր պահի հնարավոր է պատերազմի վերսկսկում, ինչի հետեւանքով անհրաժեշտ կլինեն արյան բազմաթիվ դոնորներ: Մինչդեռ պատվաստված անձը չի կարող համարվել արյան դոնոր: Համաճարակաբանության դասընթացներից հայտնի է, որ ա) համաճարակի ժամանակ պատվաստումներ չեն կատարվում, բ) պատվաստված մարդու իմունիտետն ընկնում է, օրգանիզմը թուլանում է, նա դառնում է ընկալունակ ՝ տարբեր վարակների նկատմամբ, ուստիեւ ՝ պետք է անցնի կարանտին, գ) հիվանդացած եւ առողջացած մարդը, որն ունի հակամարմիններ, չունի պատվաստման կարիք: Դա նույնիսկ հակացուցված է… Այստեղից երեւում է, որ ստիպողաբար կատարվող զանգվածային պատվաստումները հետապնդում են ոչ թե հակահամաճարակային «բարի » նպատակ, այլ «չար» նպատակ»,- նշեց մեր զրուցակիցը:
Սրանից զատ, մասնագետների կարծիքով՝ երեւանյան հիվանդությամբ տառապող հիվանդների՝ քովիդով վարակվածների ցուցանիշը շատ ցածր է, քանի որ նրանք ընդունում են կոլխեցին դեղահաբերը, որոնց բաղադրության մեջ կան այնպիսի տարրեր, որոնք հակազդում են հիվանդությանը:

Թագուհի Հակոբյան