Մեր պայքարը կշարունակվե հայոց բանակը զինելով ու սահմանները պաշտպանելով. Արամ Ա

Մեր պայքարը կշարունակվե հայոց բանակը զինելով ու սահմանները պաշտպանելով. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Ամանորի առթիվ հայրապետական պատգամ է հղել Անթիլիասի Մայրավանքից:

Նրա խոսքով՝ Լիբանանի հայությունը «ծանր օրեր է ապրում տնտեսական տագնապի հետևանքով»: «Արդարև 2022 տարին հռչակած ենք Սփյուռքի տարի»,- ասում է Արամ Ա-ն ուղերձում:

«Այո՛, մենք փոքր երկիր ենք, հարկ է իրատես մոտեցում ունենալ տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական հոլովույթին նկատմամբ, սակայն այդ չի նշանակեր, որ Հայաստանը ըսելիք պիտի չունենա իր ազգային շահերուն առնչված և իր ներկան ու ապագան ճշտող խնդիրներուն գծով: Այո՛, տարածաշրջանեն ներս համապարփակ ու մնայուն խաղաղության հաստատման համաձայն ենք, բայց ոչ պարտվողական ու զիջողական դիրքերե: Ժողովո՛ւրդ հայոց, ըլլանք զգոն ու հեռատես: Մեր թշնամիներն ու բարեկամները պետք է իմանան, որ Հայաստանը անտեր չէ, որբ չէ: Ողջ Սփյուռքն իր կողքին է, հայությունը մեկ անբաժան ու անբաժանելի ամբողջություն է: Այո՛, ինչ-ինչ պատճառներով ճակատամարտը կորսնցուցինք, բայց ոչ պատերազմը:

Ի խնդիր Հայաստանի ու Արցախի անկախության ամրապնդման և մեր ազգային իրավունքներու վերահաստատման, մեր համահայկական պայքարը կշարունակվե հայոց բանակը վերակազմակերպելով ու զայն արդիական զենքերով օժտելով, մեր սահմանները պաշտպանելով: Համահայկական պայքարը պե՛տք է շարունակվե: Թող Աստված օրհնե մեր ազգին բոլոր զավակները և ամեն տեսակի չարե ու չարիքե հեռու պահե մեր ազգն ու Հայրենիքը»,- մասնավորապես ասված է Արամ Ա-ի ուղերձում: