ՄԻՊ-ը մեկնում է Սյունիք

ՄԻՊ-ը մեկնում է Սյունիք

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր աշխատակազմով մեկնում ենք Սյունիքի մարզ՝ առաջնահերթ կապված ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության գործառույթների և մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության հետ, մանրամասն ուսումնասիրելու համար բնակիչների իրավունքների վիճակը»: