Մոսկվան հաստատեց՝ տրանսպորտային ուղիներն անցնելու են երկրների ինքնիշխան տարածքով

Մոսկվան հաստատեց՝ տրանսպորտային ուղիներն անցնելու են երկրների ինքնիշխան տարածքով

ՌԴ արտգործնախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ ընթացող հանդիպումների 8-րդ փուլի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը վերականգնելու կոնկրետ ուղիներ են նախանշվել։ «Դրանք ելք կունենան հարևան երկրներ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տրանզիտ գրավչությունը և լրացուցիչ ներդրումներ կբերի։ Ռուսաստանի և Հայաստանի համար «Հյուսիս-Հարավ» միջազգային հաղորդակցության ուղու ծրագիրն իրականացնելու լրացուցիչ հեռանկարներ են բացվում»,-ասվում է հաղորդագրությունում։

«Այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» իրավիճակի շուրջ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի առումով կարևոր է, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր անդամների պայմանավորվածությամբ՝ ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային ուղիները պետք է գործեն այն պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա, որի տարածքով դրանք անցնում են», — նշում է ՌԴ արտգործնախարարությունը: