Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի

Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի

Առաջին նախագահի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մի առիթով ասել եմ.
ինչ էլ խոսի այսօրվա իշխանությունը, միևնույն է՝ չի փախչելու հետևյալ հարցերից..
— ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ Ղարաբաղյան հակամարտությունը բանակցություններով, խաղաղ ու արժանապատիվ լուծելու համար,
— ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմ չհրահրելու համար,
— ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ իր իսկ հրահրած պատերազմը կանխելու համար,
— ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմը հնարավորինս շուտ կանգնեցնելու համար:
Պատասխանը մեկն է՝ ՈՉԻՆՉ:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի՝ հող գրավողի դափնին ձեռք բերելու համար: Որևէ այլ բանական բացատրություն՝ պետության ու ժողովրդի դեմ գործված այս հանցանքին, գոյություն չունի: