Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ սահմանային վիճակը լարվում է նաև Սիսիանի և Ջերմուկի մոտ

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ սահմանային վիճակը լարվում է նաև Սիսիանի և Ջերմուկի մոտ

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն ու լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իրենց էջերում դիմել են ՀՀ ՊՆ ղեկավարությանը՝ հորդորելով ճիշտ տեղեկություններ տալ, թե ինչ է կատարվում Սիսիանում և Ջերմուկի մոտ:
«Թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքում` Սիսիանի թևում, 1-2 կմ ներխուժել են ՀՀ տարածք` առաջ բերելով 7-8 միավոր զրահատեխնիկա։
Ապագա կա՛ Սյունի՛ք»,-գրել է Ռ. Հայրապետյանը:

Իսկ Նաիրի Հոխիկյանը գրել է. «Ամենայն հարգանքով, հարգելի պարոն նախարար և ռազմական գերատեսչության ազգային, բարոյական կերպարը պահած պաշտոնյաներ, խնդրում եմ, դադարեցրեք փաշինյանական ռեժիմին սպասարկող կեղծ տեղեկատվական աշխատանքը։ Դա պատիվ չի բերում սպաներին։

Հանրությանը տվեք իրական տեղեկություններ շփման գծի վիճակի մասին։ Պահելով անվտանգության սահմանները’ ասեք ճիշտը, թե թշնամին ինչ է ձեռնարկել Սիսիանի մոտ, ինչ կուտակումներ ունի Նախիջևանի սահմանին ու ինչ խնդիրներ կան Ջերմուկի դիմաց»։