Ուկրաինային տրամադրվեցին առաջին հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը

Ուկրաինային տրամադրվեցին առաջին հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը

Սլովակիայի Հանրապետությունն Ուկրաինային է  տրամադրել S-300 ՀՕՊ համակարգեր:

Սլովակիայի ՊՆ կայքի համաձայն, երկիրն այդ քայլին դիմել է Ուկրաինայի կոչով՝ օգնել ինքնապաշտպանվել ռուսական ագրեսիայից: «Սլովակիան աջակցում է խաղաղությունը, ազատությունն ու մարդու իրավունքները և կայացրել է պատասխանատու որոշում»,- նշվում է կայքում: Միաժամանակ, ասվում է, որ քայլը չի նշանակում, թե Սլովակիան դառնում է կոնֆլիկտի կողմ:

Սլովակիան դարձավ առաջին երկիրը, որը ՀՕՊ համակարգեր է մատակարարում Ուկրաինային: Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը հայտնել է, որ իր երկիրը այս քայլով չի տուժի, քանի որ հաջորդ շաբաթվա ընթացքում կստանա Patriot տեսակի ամերիկյան ՀՕՊ համակարգեր: