Ուկրաինան կմտնի Եվրոպական միության կազմ

Ուկրաինան կմտնի Եվրոպական միության կազմ

Այս օրերին Կիևում գտնվող Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել է արագացնել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գործընթացը:

Նա Վոլոդիմիր Զելենսկուն փոխանցել է պաշտոնական հարցաթերթիկը, որով նախանշվում է գործընթացի սկիզբը:

«Ձեր երազանքը Եվրոպայի մասին է, և մենք ձեզ հետ ենք, սիրելի Վոլոդիմիր, իմ ուղերձը շատ հստակ է, Ուկրաինան պատկանում է եվրոպական ընտանիքին, մենք լսել ենք ձեր հստակ կարծիքը։ Այսօր մենք այստեղ տալիս ենք առաջին դրական պատասխանը: Այս ծրարում փաստաթուղթ է, որով կարևոր քայլ է արվում Եվրամիության անդամության ճանապարհին: Հարցաթերթիկի հիման վրա են առաջիկա շաբաթներին սկսվելու քննարկումները: Սովորաբար, դա կարող է ամիսներ կամ տարիներ տևել, բայց խոստանում եմ, որ շաբաթների ընթացքում կավարտենք»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

«Ուրսուլա, մեր պատասխանը մեկ շաբաթում պատրաստ կլինի»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Հանդիպմանը ներկա Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելն էլ հայտնել է, որ Եվրոպական միությունն Ուկրաինային զենք գնելու համար կտրամադրի ևս 500 միլիոն եվրո: