Պաշտոնյաները Եռաբլուրում են 9-ը չեղած, լրագրողների լուսաբանումը սահմանափակված է

Պաշտոնյաները Եռաբլուրում են 9-ը չեղած, լրագրողների լուսաբանումը սահմանափակված է

Անկախության տոնը նշող ՀՀ իշխանությունը բացառիկ անվտանգության միջոցառումների ապահովմամբ այսօր այցելեց Եռաբլուր պանթեոն: Այստեղ էին ՀՀ նախագահը, վարչապետը, Կառավարության անդամներն ու ԱԺ իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչները: Այս պահին այցը շարունակվում է: Լրագրողների՝ այցը լուսաբանելու փորձերը կասեցվում են ոստիկանական պատով: Հիշեցնենք՝ ՀՀ-ում այսօր Անկախության օրը նշվում է՝ չնայած 44-օրյա պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների՝ տոնակատարությունից զերծ մնալու հորդորներին: