Պուտինի և Փաշինյանի հանդիպումն ընթանում է փակ դռների ետևում

Պուտինի և Փաշինյանի հանդիպումն ընթանում է փակ դռների ետևում

Ինչպես հայտնի է, այս ժամերին Մոսկվայում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այն թվով չորրորդն է՝ այս տարվա ընթացքում: ՀԱվելի վաղ հանդիպման օրակարգի մասին ՌԴ նախագահի խոսնակն ասել էր, թե քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հետ կապված 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի և 2021 թ.-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
Քիչ առաջ հանդիպոումը սկսվել է, նրա մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե Ղարաբաղյան խնդիրը մնում է չկարգավորված, խնդրի լուծման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում:
ՌԴ նախագահն իր հերթին նշել է, որ հանդիպման ամենակարևոր հարցը իրավիճակի կարգավորումն է տարածաշրջանում երկարաժամկետ կտրվածքով։
Այլ մանրամասներ հանդիպումից հայտնի չեն, այն ընթանում է փակ դռների հետևում:
Հիշեցնենք, որ Մոսկվայում են գտնվում նաև Կաթողիկոս Գարեգին Բ-ն և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: