Պուտինն Ալիևին վերջնագրե՞ր է ներկայացրել

Պուտինն Ալիևին վերջնագրե՞ր է ներկայացրել

Գնդապետ, Արցախի ԱԻՊԾ-ի նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը, ով, ինչպես հայտնի է, մտերիմ հարաբերություններ ունի Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներ նախկին հրամանատար, գեներալ Մուրադովի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ ընկերներ,
Երեկվա բանակցությունների ժամանակ մեծքիթ ադրբեջանցուն (Ալիևին) ռուսական կողմից ասվել է, որ եթե Ադրբեջանը շարունակի լինել Թուրքիայի կամակատարը և կազմակերպի ռազմական սադրանքներ, ապա Ռուսաստանի կողմից պատասխանը շատ կոշտ կլինի:
Ասվել է նաև, որ Արցախի կարգավիճակի հարցը կլուծվի Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև վերջնագիր է դրվել՝ հնարավորինս սեղմ ժամկետներում վերադարձնել բոլոր հայ կալանավորվածներին և ռազմագերիներին»: