Ռուսաստանը դու՞րս է մղվում Հարավային Կովկասից

Ռուսաստանը դու՞րս է մղվում Հարավային Կովկասից

Ավելի քան 5 ժամ տևած հանդիպումից հետո, Բրյուսելում Երևանի ժամանակով կեսգիշերին ավարտվեցին Եվրոպայի Խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունները:

Քիչ առաջ Խորհրդի պաշտոնական կայքում տեղադրվեց հանդիպման մասին հաղորդագրությունը:

Ըստ այդմ՝ մինչև ապրիլի  վերջ ստեղծվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու մանդատով: Երկու երկրների Արտգործնախարարներին  հանձնարարվել է մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Ուշագրավ է, որ Ռուսաստանի մասին խոսք չկա: Հիշատակումը բացակայում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, և սա պատահական չէ այն խոսակցությունների ֆոնին, որ Ռուսաստանը կարող է դուրս բերվել Մինսկի խմբի ձևաչափից: Բացառված չէ, որ Եվրոպայի Խորհրդի նախագահն այդ նկատառումով էլ հենց չի հիշատակել ղարաբաղյան տասնամյակների բանակցային գործընթացում հիմնական դերակատարություն ունեցած Մինսկի ձևաչափը:

President Michel also stressed that ensuring the appropriate distancing of forces is an essential element of incident prevention and tensions reduction. President Michel reaffirmed the EU’s readiness to provide advice and support.

Հայտարարության մեջ հատուկ շեշտադրված է՝ հանձնաժողովը երկկողմ է՝ Հայաստան-Ադրբեջան: Նաև ասվում է, որ սույն գործընթացում կողմերին խորհրդատվություն և օգնություն կտրամադրի Եվրոպական Միությունը:

Նկատենք, որ խոսքը նաև անվտանգության ապահովման մասին է, որը ևս պետք է իրականացնի երկկողմ հանձնաժողովը:

Սա բոլորովին նոր զարգացում է Ղարաբաղյան խնդրում: Նոր, բայց՝ սպասելի, կապված Ուկրաինա ներխուժման պատճառով Ռոսաստանի դերակատարության վերանայումների հետ:

Նանե Մակուչյան