Սպանվել է Քանաքեռցի Տույը և ևս երեք հոգի

Սպանվել է Քանաքեռցի Տույը և ևս երեք հոգի

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել այս գիշեր Քանաքեռում տեղի ունեցած սպանության դեպքից, որում մասնավորապես ասվում է.

Նոյեմբերի 11-ին, ժամը 02.45-ին ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել, ժամը 03.55-ին ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 6 տղամարդ։

Ինչպես նշված է հաղորդագրությունում, դեպքի վայրում հայտնաբերել է 42-ամյա Ա. Ղ.-ի և 37-ամյա Ա. Խ.-ի դիակները՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել են նաև 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։

Հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից 38-ամյա Ա. Բ.-ն և 61-ամյա Ա. Ս.-ն մահացել են։

Կարկոցների փաստով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։