Վաղ առավոտից փակ են մայրաքաղաքի ճանապարհները, բողոքի ակցիա է

Վաղ առավոտից փակ են մայրաքաղաքի ճանապարհները, բողոքի ակցիա է

Հանրապետության՝ անհնազանդություն հայատարարած քաղաքացիներն առավոտից փակել են երևանյան մի շարք փողոցներ. Արշակունյաց, Տիգրան Մեծի և Բաղրամյան պողոտաների երթևեկությունը արգելակված էր:

Ազատագրական շարժման նախաձեռնողները հայտարարում են.

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

— կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

— թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

— պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է՝ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։

Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»։

Նշենք, որ ակցիայի մասնակիցների մեջ են ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, այլ կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչներ: Կան բերման ենթարկվածներ: