Վանկարկումներ ու քաշքշոցներ Եռաբլուրում

Վանկարկումներ ու քաշքշոցներ Եռաբլուրում

Ինչպես արդեն ասել էինք՝ առավոտ շուտ, հայտարարված ժամից էլ առաջ, ՀՀ իշխանությունը Եռաբլուրում էր, հասկանալի է, որ զգուշացել էին զոհված զինվորների հարազատների ցասումից: Հայտնի է, որ արգելված էր այցելուների մուտքն այդ ժամին: Եվ, այդուհանդերձ, զոհվածների հարազատներ են եղել այդ պահին: Թեև լրագրողներին արգելված էր մոտենալ պաշտոնական պատվիրակությանն ու նկարահանել, պարզվեց, որ զոհերի հարազատները Նիկոլ Փաշինյանի հասցեին տարբեր էպիտետներ են հնչեցրել, ինչի համար անմիջապես բերման են ենթարկվել: Բերման ենթարկող գլխավոր գործող անձանցից մեկն էլ նկարում երևացող հաղթանդամ տղամարդն է, ով չվարանեց իր ուժը ցուցադրել նահատակված սերժանտ Լևոն Գալստյանի սգավոր հոր հանդեպ: