Վարորդների գործադուլը՝ սաբոտա՞ժ

Վարորդների գործադուլը՝ սաբոտա՞ժ

Երեկ մայրաքաղաքում ավտոբուսների նոր շարժակազմ թողարկելու հաջորդ իսկ օրը՝ այս առավոտից Երևանում արտակարգ իրավիճակ է ստեղծվել. ավտոբուսների վարորդները հրաժարվում են աշխատել, գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: Կանգառներում ահռելի կուտակումներ են, մարդիկ չեն կարողանում աշխատանքի գնալ:
Այս ակցիային անմիջապես հաջորդեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակի տարածած պարզաբանումը, որտեղ նշվում էր, որ գործադուլ հայտարարած վարորդները 14 օրվա համար ստանում են 260 հազար դրամ աշխատավարձ: Հակոբ Կարապետյանը նաև չի վարանել ակցիան անվանել սաբոտաժ:
Թե ինչու և ում կողմից է ուղղորդվում այս բունտը, քաղաքապետարանը չի մանրամասնում:
Հիշեցնենք՝ երեկ, կրկին անմիջապես նոր ավտոբուսների շահագործման օրը, իշխանական լրատվամիջոցներից մեկում հայտնվեց Հայկ Մարությանի դեմ մի հոդված, որը հանրային շրջանակներում գնահատվեց իբրև Երևանի քաղաքապետի դեմ հատուկ արշավ՝ նրա հեղինակությանը վնասելու նպատակով: Հնարավոր է, Փաշինյանի թիմին անհանգստացրել է տրանսպորտի բարելավման հետ կապված՝ մայրաքաղաքի ղեկավարի բարձրացող վարկանիշը…