76 տարեկան հասակում, Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է անվանի ռուսաստանցի քաղաքական գործիչ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին:
Նա վարակվել էր կորոնավիրուսով և երկար ժամանակ գտնվում էր բժիշկների հսկողության տակ:
Լուրը հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել իրենց գործընկերոջ հիշատակին:
Կրեմլյան քաղաքականության կողմնակից Ժիրինովսկին եղել է Ռուսաստանի Պետական դումայի բոլոր 8 գումարումների պատգամավոր, 5 անգամ՝ երկրի նախագահության թեկնածու:
