Փաշինյանը Թուրքիայի նախագահին հանդիպման առաջարկ է արել

Փաշինյանը Թուրքիայի նախագահին հանդիպման առաջարկ է արել

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, պնդելով, թե առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով՝ հավանաբար վերջերս Վրաստան կատարած այցի ընթացքում։ «Եթե Հայաստանի վարչապետն ուզում է հանդիպել ինձ հետ, ապա Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի։ Եթե այդ հանդիպումը կայանա, Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,- հայտարարել է Էրդողանն ու հույս հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա դժվարությունները կարող են հաղթահարվել Զանգեզուրի միջանցքի բացումով։
ՀՀ կառավարությունից դեռևս չեն մեկնաբանել Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը: