Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

Ըստ Եվրոպական խորհրդի պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են դեկտեմբերի 15-ին հանդիպել Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և տարաձայնությունները հարթելու ճանապարհները` բարգավաճ ու կայուն Հարավային Կովկասի համար, ինչին աջակցում է Եվրամիությունը:
Պաշտոնական Բրյուսելի հաղորդմամբ, նրանք նաև համաձայնել են ուղիղ հաղորդակցության գիծ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով՝ կանխելու համար սահմանային միջադեպերը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր հեռախոսազրույցներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` շարունակելով ավելի վաղ ունեցած քննարկումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ: