Փառուխից ադրբեջանական զորքերի դուրսբերման լուրն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը

Փառուխից ադրբեջանական զորքերի դուրսբերման լուրն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից ադրբեջանական զորքերը ետ են քաշվել, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Մեր ունեցած տվյալներով, առայժմ միայն ռուսական զորքերն են ավելացվել այդ հատվածում, բայց արդբեջանցիները դեռևս դուրս չեն եկել: Եվ հիմա սպասողական վիճակ է:

Հիշեցնենք, մի քանի ժամ առաջ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե «Բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից»: