Երեկ ժամը 20:30-ի դրությամբ, «Տաշիր Պիցցա»-ներում թունավորվածների թիվը հասել է 171-ի, այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այս պահին ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս է գրվել:
«Տաշիր Պիցցա»-ի Երևանի Հյուսիսային պողոտայի ու Խանջյան փողոցի մասնաճյուղերի գործունեությունը կասեցված է։
